տուն Լուրեր ԿԽՄԿ-ն աջակցել է երկու կողմերի զոհվածների մարմինների որոնման աշխատանքներին

ԿԽՄԿ-ն աջակցել է երկու կողմերի զոհվածների մարմինների որոնման աշխատանքներին

107
0

Karmir-xach

Ապրիլի 8-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, գործելով որպես չեզոք միջնորդ, աջակցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծի երկայնքով տեղի ունեցած էսկալացիայի հետևանքով երկու կողմերի զոհվածների մարմինների որոնման ու դուրս բերման աշխատանքներին:

Այս  մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը:

«Այդ  գործողությունները կատարել են կողմերը, որն իրականացվել է Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի  կորդինացմամբ»,-նշել  է Է. Մուսայելյանը:

artsakhpress.am