տուն Լուրեր Կուտրոնեն և Վալյեխոն կժամանեն Երևան

Կուտրոնեն և Վալյեխոն կժամանեն Երևան

118
0

Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում «Փյունիկը» հանդիպելու է անգլիական «Վուլվերհեմփթոնի» հետ։

«Գայլերի» գլխավոր մարզիչ Նունու Սանտուն նախախաղային ասուլիսի ժամանակ նշել է, որ թիմի նորեկներ Պատրիկ Կուտրոնեն և Խեսուս Վալյեխոն նույնպես մեկնելու են Երևան:

«Պատրիկն և Խեսուսը կգան մեզ հետ: Հայտացուցակը շատ մեծ չէ, այն կոմպակտ է ու պատրաստակամ ընդունելու նոր մարտահրավերը»,- նշել է պորտուգալացի մասնագետը:

21-ամյա Կուտրոնեն անգլիական ակումբ է տեղափոխվել իտալական «Միլանից», որտեղ ավարտված մրցաշրջանում մասնակցել էր 43 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Ինչ վերաբերում է Վալյեխոյին, վերջինս մեկ տարվա վարձակալական հիմունքներով «Վուլվերհեմփթոնին» միացել է Մադրիդի «Ռեալից»:

Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին խաղը կկայանա օգոստոսի 8-ին, իսկ պատասխան հանդիպումը՝ օգոստոսի 15-ին։