տուն Լուրեր «Կուտոյանի գործակալներ». Փաշինյանը՝ ԵԼՔ-ին մեղադրողներին

«Կուտոյանի գործակալներ». Փաշինյանը՝ ԵԼՔ-ին մեղադրողներին

113
0

nikol2-472x265

Քարոզարշավի հերթական օրը ԵԼՔ դաշինքը սկսել է Էրեբունի վարչական շրջանի Արցախի պողոտայից։

Նիկոլ Փաշինյանը զայրույթով հերքեց «Երկիր Ծիրանի» կուսակցության ներկայացուցչի պնդումը, թե ԵԼՔ-ը սատարում է ՀՀԿ֊ին. «Այդպիսի բան անողները սատարում են Սերժ Սարգսյանին և Կուտոյանի գործակալներ են»։

«Դեմ եմ Հանրապետականին» նախաձեռնությունն այսօր կոչ է Զարուհի Փոստանջյանին և Նիկոլ Փաշինյանին միավորվել։ Փաշինյանը պնդեց՝ իրենք արել ամեն ինչ՝ այդ միավորմանը հասնելու, բայց մերժվել են։

Փաշինյանը նշեց, որպեսզի Երևանի ավագանու ընտրություններում էլ Վանաձորի օրինակը չկրկնվի, երբ ընդդիմությունը հաղթեց, բայց քաղաքապետ ընտրվեց իշխանությունների թեկնածուն, քաղաքացիները պետք է ձայն տան իրենց. «Որպեսզի մենք ավագանիում կարողանանք ունենալ 50+% տեղեր»։

nikol1

nikol3