տուն Լուրեր Կուտակայինի որոշ մասնակիցներ իրենց հաշվին առկա գումարը կարող են ցանկացած ժամանակ ստանալ

Կուտակայինի որոշ մասնակիցներ իրենց հաշվին առկա գումարը կարող են ցանկացած ժամանակ ստանալ

82
0

kensatoshakayin-barepoxum-441x375

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող հիվանդությունների (վիճակների) ցանկը»:

Ըստ այդմ՝ առաջարկվում է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում հաստատել սույն որոշմամբ հաստատված ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից եզրակացության տրամադրման կարգը:

Նախագիծը ներկայացնող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով՝ առաջարկվում է, որ կենսաթոշակային հաշվում կուտակված գումարները կարող են ստանալ այն մարդիկ, որոնք համապատասխանում են այս որոշմամբ ընդունված հիվանդությունների շարքին:

Նման մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ, ներառյալ` նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, օգտվել կենսաթոշակային հաշվին առկա գումարներից: