տուն Հասարակություն Մշակույթ Կուբայում մեկնարկել Է Գաբրիել Գարսիա Մարկեսին նվիրված կինոփառատոնը

Կուբայում մեկնարկել Է Գաբրիել Գարսիա Մարկեսին նվիրված կինոփառատոնը

139
0

Gabrijelja-Garsia-Markes«Գաբրիել Գարսիա Մարկես. կախարդված նամակ» վավերագրական ժապավենի ցուցադրմամբ Կուբայում բացվել Է «Սինեմասուլ-2015» կինոյի 22-րդ փառատոնը, որն անցկացվում Է Լաս Տունաս քաղաքում: Այդ մասին մայիսի 27-ին հաղորդել Է Ազգային լրատվական գործակալությունը (ԱԻՆ):

Վավերագրական ֆիլմը հիմնված Է այն հարցազրույցի վրա, որը ֆրանսիացի պրոդյուսեր եւ սցենարիստ Իվ Բիլոնը, ինչպես նաեւ կոլումբիացի ռեժիսոր Մաուրիսիո Մարտինեսը վերցրել են «Հարյուր տարվա մենության» հեղինակից: Վավերագրական ֆիլմի ցուցադրմամբ բացվել Է նաեւ համաժողովի հատուկ ծրագիրը, որը ներառում Է մի քանի ժապավեն: Դրանք պատմում են կինոարվեստի հետ Գարսիա Մարկեսի կապի մասին, որը նա համարում Էր իր կյանքի ամենամեծ հետաքրքրություններից մեկը:

«Սինեմասուլ»-ը կինեմատոգրաֆիական մրցույթի գլխավոր մասնակիցն Է դարձնում հանդիսատեսին, որը մասնակցում Է ֆիլմերի դիտմանը եւ քննարկմանը: 1994 թվականին փառատոնն ստեղծվել Է կինոյի սիրահարների շրջանում կինեմատոգրաֆիական մշակույթի առաջ մղման համար: