տուն Լուրեր Կտրուկ գործողության չենք գնում, որ «Սանիթեքը» չմահանա. քաղաքապետը՝ վարչապետին

Կտրուկ գործողության չենք գնում, որ «Սանիթեքը» չմահանա. քաղաքապետը՝ վարչապետին

127
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր աշխատասենյակում քաղաքապետ Հայկ Մարությանի հետ «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում խոսեց աղբահանության խնդրի մասին:

Հայկ Մարությանն ասաց, որ աղբահանության վիճակը քաղաքապետի ընտրությունից առաջ  վիճակն ավելի վատ էր, քան հիմա: « Աղբահանության համակարգը սխալ էր: Մեկ ընկերության են տվել ամբողջ քաղաքի  աղբահանությունը»,- մանրամասնեց քաղաքապետը:

Հայկ Մարությանը նաև տեղեկացրեց, որ «Սանիթեքը»  հայտարարել էր՝ փորձ ունի Թուրքիայում եւ Ալժիրում, մինչդեռ պայմանագրին կից ներկայացված փաստաթղթում գրված է Նիգերիա եւ Լիբանան:  «Քաղաքապետարանը կատարել է իր պարտավորությունները: Գումարները փոխանցել ենք «Սանիթեքին» ժամացույցի ճշգրտությամբ»,- պնդեց պարոն Մարությանը:

Քաղաքապետն ասաց, որ «Սանիթեքը» չի կարողանում իր պարտավորությունները կատարել, քանի որ ունեն ջարդուխուրդ եղած շարժակազմ կա: «Մենք ավելի կտրուկ գործողությունների չենք գնում, որ չմահանա «Սանիթեքը: Տուգանելը նվազագույնն է, որ արել ենք»,- հավաստիացրեց պարոն Մարությանը: