Կուր գետի մակարդակը կտրուկ բարձրացել է, հատկապես Ադրբեջանի Սալյանի և Նեֆտչալայի շրջաններով անցնող հատվածում, հաղորդում է Report-ը:
Միայն այսօր գետի մակարդակը վերոնշյալ շրջաններում բարձրացել է 4 սանտիմետրով, իսկ վերջին ամսում` 1 մետրով:
Մասնագետների կարծիքով` եթե գետի մակարդակը բարձրանա ևս 1,5 մետրով, դա կարող է ջրհեղեղի հանգեցնել: