Մարտի 29-ին ժամը 00:10-ին «Գյումրի» բ/կ են ընդունվել կտրած-ծակած գործիքով վնասվածքներ ստացած քաղաքացիներ: Araratnews.am-ին Գյումրու բժշկական կենտրոնից հայտնեցին, որ վերջիններս Երևանի բնակիչներ, 1980 թ ծնված Ա.Մ.-ն է, որի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերքեր և 1989 թ ծնված Ն.Դ.-ն է, որի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի թափանցող կտրած- ծակած, աջ կեսի չթափանցող կտրած- ծակած, ձախ դաստակի կտրած վերքեր:
Տուժածները ստացել են համապատասխան բուժօգնություն: Ներկայում կայուն առողջական վիճակով գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: