տուն Լուրեր Կտեղափոխվի՞ Նեյմարը ՊՍԺ

Կտեղափոխվի՞ Նեյմարը ՊՍԺ

101
0

FC BARCELONA VS CELTA VIGO

«Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը ցանկանում է երկարացնել պայմանագիրը ակումբի հետ, սակայն դրան հակառավում է ֆուտբոլիստի հայրը, որը նրա գործակալն է, հայտնում է UOL-ը։

Ըստ աղբյուրի, Նեյմար ավագը ձգտում է, որպեսզի որդին թողնի ներկայիս ակումբը եւ տեղափոխվի ՊՍԺ։ Խոսքը աստղաբաշխական գումարի մասին է, որը պատրաստ է վճարել ֆուտբոլիստին ֆրանսիական ակումբը։

ՊՍԺ ղեկավարությունը պատրաստ է Նեյմարին դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ եւ իր սպորտային նախագծերի ղեկավար։ Այդ պատճառով էլ հայր Նեյմարը պնդում է որդու տեղափոխման հարցը։

Ավելի վաղ Նեյմարը հայտարարել էր, որ պատրաստ է երկարացնել պայմանագիրը իսպանական ակումբի հետ։ Պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչեւ 2018թ. ամառ։