տուն Քաղաքական Միջազգային Կծու բիբարը բարձարցնում է տղամարդկանց թեստոստերոն հորմոնի մակարդակը

Կծու բիբարը բարձարցնում է տղամարդկանց թեստոստերոն հորմոնի մակարդակը

93
0

peppers-940x626

Գրենոբլի համալսարանի գիտնականները պարզել են, որ կծու բիբարի պարբերաբար օգտագործումը բարձրացնում է տղամարդկանց ավելի համարձակ, նախաձեռնող և սեռականապես ակտիվ դարձնող հորմոնը: Գիտափորձին մասնակցել է 114 տղամարդ` 18-44 տարեկան, որոնք ապրում են Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում:

Տղամարդիկ կերել են կարտոֆիլի պյուրե: Նրանց առաջարկվել է ավելացնել չիլի սոուս: Դրանից հետո գիտնականները չափել են մասնակիցների թքում թեստոստերոնի մակարդակը: Նրանք, ովքեր ավելացրել են ամենակծու սոուսը, ունեցել են թեստոստերոնի ամենաբարձր մակարդակը: Նախկինում գիտնականները պարզել են, որ թեստոստերոնի բարձր մակարդակը դրական ազդեցություն է ունենում տղամարդու ֆինանսական, սեռական կյանքի վրա: