տուն Լուրեր Կսպասենք. Պուտինը` Թրամփի հետ հանդիպման մասին

Կսպասենք. Պուտինը` Թրամփի հետ հանդիպման մասին

84
0

GettyImages_522605040

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է երկրների միջև երկկողմ հարաբերությունները կարգավորելու իր մտադրության մասին. հայտնում է Interfax-ը:

«Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի նորընտիր նախագահի հետ հեռախոսազրույցին, Թրամփը հաստատել է ամերիկա—ռուսական հարաբերությունները կարգավորելու իր մտադրության մասին: Իմ կողմից էլ, իհարկե, ես նույնն արեցի»,- ասել է Պուտինը:

Պուտինի խոսքով՝ հանդիպման ստույգ ամսաթիվը չի քննարկվել:

Եզրափակելով իր խոսքը՝ ՌԴ ղեկավարն ասել է. «Կսպասենք, ժամանակ դեռ կա»: