տուն Քաղաքական Միջազգային Կշարունակենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա. Բարաք Օբամա և Դևիդ Քեմերոն

Կշարունակենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա. Բարաք Օբամա և Դևիդ Քեմերոն

96
0

1234466fkjy

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման այսօր The Times օրաթերթում լույս տեսած իրենց համատեղ հոդվածում հայտարարել են, որ կշարունակեն ճնշում գործադրել Ռուսաստանի վրա ուկրաինական ճգնաժամը դիվանագիտական խաղաղ ճանապարհով լուծելու համար:

Հեղինակները պատրաստակամություն են հայտնել դիմակայել Ուկրաինայում Ռուսաստանի վարած քաղաքականությանը, որը որակել են որպես ագրեսիվ:

«Եթե մենք թույլ տանք, որ միջազգային իրավունքի նման կոպտագույն խախտումները մնան անպատասխան, ապա շուտով ինքներս կտուժեն դրա հետևանքով առաջացած անկայունությունից: Մեր տեսակետը հստակ է. միջազգային հանրությունը չի սատարում Ռուսաստանի փորձերը ապակայունացնել իրավիճակը Ուկրաինայում»,- նման կոշտ դիրքորոշում են հայտնել պետությունների ղեկավարները:

Օբաման և Քեմերոնը վերահաստատել են իրենց հավատարմությունը հետագայում ևս սատարել պաշտոնական Կիևին տնտեսության և ժողովրդավարության ամրապնդման գործում:

Հոդվածում նաև խոսք է գնում համատեղ ճակատով ահաբեկչության դեմ պայքարելու կարևորության մասին: Նշենք, որ հրապարակումը մամուլում տեղ է գտել Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ ԱՄՆ կատարելիք այցից առաջ, որտեղ այլ թեմաների թվում կողմերը կքննարկեն նաև կիբերանվտանգությանն առնչվող հարցեր: