Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն համեմատել է ներկայիս երկու խաղացողների` Կրիշտիանու Ռոնալդուին և Լիոնել Մեսսիին` հաղորդում է sports լրատվական գործակալությունը:
«Կրիշտիանուն ականավոր ռմբարկու է, բայց աշխարհում ամենալավը Մեսսին է: Ես կարող եմ ևս մի քանի անուններ նշել, բայց, ըստ իս, վերջին 10-15 տարվա ընթացքում Մեսսին անշուշտ ամենակայուն խաղացողն է»:
Պելեն նաև նշել է, որ Կրիշտիանուն շատ է գոլ խփում, բայց Մեսին խաղադաշտում ստեղծագործում է, իսկ եթե խոսենք կատարյալ ֆուտբոլի մասին, ապա անկասկած դա Մեսսին է: