տուն Սպորտ Կրիշտիանո Ռոնալդուն սուր քննադատության է ենթարկվել՝ 0։4 հաշվով պարտությունից հետո ծնունդը նշելու...

Կրիշտիանո Ռոնալդուն սուր քննադատության է ենթարկվել՝ 0։4 հաշվով պարտությունից հետո ծնունդը նշելու համար

105
0

B9UaDnLIgAAoXKf

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանո Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը մեկնաբանել է պորտուգալացու 30-ամայկի արարողության և «Ռեալում» ծագած սկանալի մասին։ Տեղեկացնենք, որ «Ռեալի»՝ «Ատլետիկոյից» կրած պարտությունից հետո (0։4) Ռոնալդուն մեկնել է կարաոկե բար՝ ծննդյան օրը նշելու։

«Մենք ստիպված ենք եղել տնից դուրս գալ, քանի որ այնտեղ բոլոր հրավիրվածները տեղ չէին անի։ Ցավում եմ, որ չենք կարողացել ապահովել այդ ամենի գաղտնիությունը։ Ինչ-որ մեկը նկարահանել է այդ ամենը և տեսահոլովակ սարքել։ Ես վրդովված եմ, Կրիշտիանոն ՝ նույնպես։ Նա չի ցանկացել նշել ծննդյան օրը, սակայն ոչինչ արդեն հնարավոր չէր անել», — ասել է Մենդեշը։ Այս մասին հաղորդում է AS կայքը։