տուն Լուրեր Կրեմլում մեկնաբանել են Քադիրովի հրաժարական տալու ցանկությունը

Կրեմլում մեկնաբանել են Քադիրովի հրաժարական տալու ցանկությունը

110
0

ramzan_kadirov1ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել առաջնորդվել ոչ թե Չեչնիայի ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին Ռամզան Քադիրովի հայտարարությամբ, այլ նրա աշխատանքի անկողմնակալ գնահատականով, հայտնում է Lenta–ն :

«Մարդը հրաժարական տալիս է, թե չի տալիս՝ այդքան էլ մեր քննարկելիք թեման չէ, մենք տվյալ դեպքում պետք է առաջնորդվենք այն գնահատականներով, որոնք տալիս է պետության ղեկավարը ու այն առաջարկներով, որոնք նա անում է այս կամ այն մարդկանց»,- հայտնել է Պեսկովը :

Նա կոչ է արել սպասել մինչեւ Չեչնիայի ղեկավարի լիազորությունների ժամկետի ավարտը ու չմոռանալ, որ Չեչնիան Ռուսաստանի դաշնության ռեգիոններից է, որտեղ գործում են բոլոր ռուսական օրենքները : «Մի՞թե այնտեղի իրավիճակը որեւէ բանով տարբերվում է մյուս ռեգիոններից: Այնտեղ իշխանության նույն  ճյուղերն  են, որոնք կան Ռուսաստանի դաշնության մյուս տարածքներում»,- ասել է Պեսկովը: