տուն Քաղաքական Միջազգային Կրեմլն անդրադարձել է Թուրքիայի բողոքի նոտային

Կրեմլն անդրադարձել է Թուրքիայի բողոքի նոտային

185
0

150508-dmitry-peskov-russia-mn-0345_c3b50df916ae9d69d3e55cb7c3d2cf53.nbcnews-fp-1200-800

Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական գործողությունները Սիրիայում չեն վատթարացնի ռուս-թուրքական հարաբերությունները, հաղորդում է RIA Novosti-ն:

Նրա խոսքով` Անկարայի և Մոսկվայի հարաբերություններն ունեն բավարար հզոր հիմք և փոխշահավետ են, հայտարարել է Պեսկովը` անդրադառնալով Թուրքիայում ՌԴ դեսպանին բողոքի նոտայի փոխանցման թեմային:

«Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքին, իրոք, մեր դեսպանին կանչել են ԱԳՆ և բողոքի նոտա փոխանցել:  Դրանում խոսվում է մի շարք փաստերի մասին, որոնք ստուգվում են:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանի դեսպանին` դժգոհություն հայտնելու երկրի օդային սահմանի խախտման  կապակցությամբ: Ինչպես հաղորդել է թուրքական կողմը` հոկտեմբերի 3-ին ռուսական ռազմական օդանավը  խախտել է Թուրքիայի օդային սահմանը՝ Սիրիայի  մոտ: Օդ են հանվել Թուրքիայի ռազմաօդային ուժերի երկու F-16 կործանիչներ: