ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը զրպարտություն է անվանել BBC One հեռուստաալիքով ցուցադրված Ռիչարդ Բիլթոնի «Պուտինի գաղտնի հարստությունները» վավերագրական ֆիլմում հնչեցված մեղադրանքները՝ ՌԴ նախագահի հասցեին, հաղորդում է gazeta.ru-ն։
«Դա ակնհայտ հորինվածք է և զրպարտություն, որը ոչ մի հիմք չունի»,- հայտարարել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ BBC One հեռուստաալիքը ցուցադրել է Ռիչարդ Բիլթոնի «Պուտինի գաղտնի հարստությունները» վերնագրով վավերագրական ֆիլմը, որտեղ Ռուսաստանի նախագահը մեղադրվում է գաղտնի կարողություն դիզելու հարցում իր իշխանությունն օգտագործելու մեջ։