Ռուսաստանի ղեկավարությունը դժգոհություն է հայտնել ռուս լրագրողների` Մոլդովա մուտք գործելու արգելքի կապակցությամբ, հաղորդում է RIA Novosti-ն:
«Ինչ վերաբերում է ռուսական ԶԼՄ-ների հանդեպ Քիշնևի որդեգրած դիրքորոշմանը, այն է ` սահմանափակել ԶԼՄ-ների, այդ թվում` ռուսականների իրավունքները, մենք անընդունելի ենք համարում: Սա հակասում է միջազգային քաղաքականության, միջազգային իրավունքի բոլոր նորմերին ու կանոններին»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ, ռուս լրագրողների` Մոլդովա մուտքի արգելքի հետ կապված, Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել Մոլդովայի դեսպանատան ղեկավարը: