Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիմաց 3D-ով ձորում զբոսնող արջեր պատկերելու Երեւանի քաղաքապետարանի գաղափարը մի քանի օր է` ակտիվորեն քննարկվում է: Հատկապես «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերը գրառումներ են անում, նշելով, որ Օպերայի տարածքը գազանանոց չէ, եւ որեւէ կերպ արդարացված չէ Երեւանի քաղաքապետարանի գաղափարը:
Araratnews.am-ը ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում Օպերայի տարածքում 3D արջեր պատկերելու գաղափարին: Ամիրյանը նախ նշեց, թե չի տեսել, հետո հայտարարեց, որ վատ չեն նման կրեատիվ գաղափարները:
Մանրամասները՝ տեսանյութում: