տուն Լուրեր Կրակոցների հետևանքով 3 զինծառայող է վիրավորվել

Կրակոցների հետևանքով 3 զինծառայող է վիրավորվել

116
0

111111111111111111111111

Շփման գծում կրակոցների հետևանքով 3 զինծառայող է վիրավորվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը և հավելեց. «Վիրավորներից մեկի վիճակը ծանր է, բայց նրա կյանքին վտանգ չի սպառնում, վնասվել է կոնքոսկրը եւ լուրջ վիրահատություն անհրաժեշտ կլինի»:

Մյուս երկու վիրավորների վիճակը գնահատվում է որպես բավարար. նրանցից մեկը հարվածային ալիքի հետեւանքով ուղեղի ցնցում է ստացել, իսկ երկրորդը թոքի բեկորային վնասվածք: Երեք վիրավորն էլ որակյալ բուժօգնություն են ստանում: