Քիչ առաջ Երեւանում հնչել են կրակոցներ: Araratnews.am-ին հայտնի դարձավ, որ Երեւանի Մամիկոնյանց փողոցում հնչել են կրակոցներ: Տեղեկությունների համաձայն մի խումբ անձանց միջեւ նախ վիճաբանություն է սկսվել, որին հաջորդել են կրակոցներ:
Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկաններ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն դեպքի վայրից հայտնաբարվել են գազային ատրճանակի պարկուճներ: Իրավապահ մարմինները ճշտում են կրակոցներ արձակած անձանց ինքնությունը: