Ամերիկյան Սանսեթ քաղաքում հանցագործը 3 մարդ է վիրավորել, որոնցից 2-ը մահացել են:
Տեղի շերիֆի տվյալներով, չարագործը որի ինքնությունն արդեն պարզել են, սկզբում 2-ին դանակի հարվածներ է հասցրել, իսկ հետո տեղ հասած ոստիկանի վրա կրակել: Տղամարդը որոշ ժամանակ դիրքավորվել է լցակայանում, որից հետո նրան ձերբակալել են, հաղորդում է ТАСС-ը:
Բոլոր վիրավորներին հոսպիտալացրել են, սակայն միայն մեկի կյանքն է հաջողվել փրկել: Զոհվածներից մեկն էլ ոստիկանն է: