Այսօր առավոտյան կրակել են Գյումրիում ճանաչված փաստաբան Թամարա Յայլոյանի տան ուղղությամբ: Գնդակները դիպչել են տան պատուհանին, կոտրվել են ապակիները: Թամարա Յայլոյանը բնակվում է Գյումրու Կենտրոնական հրապարակում՝ քաղաքապետարանի հարեւանությամբ:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում փաստաբան Յայլոյանը հաստատեց այն, որ կրակոցներ իսկապես եղել են, սակայն դրանք դիտավորություն են, թե՞ ոչ, ասաց, որ ոչինչ ասել չի կարող: Նա փոխանցեց նաեւ, որ որեւէ աղմկահարույց գործի պաշտպանությամբ ներկայում չի զբաղվում եւ կասկածներ չունի: Միայն ասաց, որ իր բնակարանի պատուհանները բավականին բարձր են գետնից:
Գործով սկսել են զբաղվել իրավապահները: Կա վարկած, որ գնդակները, հնարավոր է, պատահաբար են դիպչել փաստաբանի պատուհաններին, ասենք՝ թափառող շներին վերացնելու ժամանակ: Սակայն սա քիչ հավանական է համարվում:
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում: