տուն Լուրեր Կրակոց Ամիրյան փողոցում. մի երիտասարդ գլխուղեղի տրավմայով տեղափոխվել է ԲԿ

Կրակոց Ամիրյան փողոցում. մի երիտասարդ գլխուղեղի տրավմայով տեղափոխվել է ԲԿ

88
0

կրակոց-600x395

Օգոստոսի 30-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները ՃՈ ծառայողներին օգնության գնալիս, Ամիրյան փողոցի սուպերմարկետի մոտ նկատել են վիճաբանող երկու արնաշաղախ երիտասարդների, որոնք հարվածել են միմյանց, և նրանցից մեկը գազային ատրճանակով կրակել է մյուսի վրա, որից հետո երիտասարդները «գլխուղեղի տրավմա» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց. տեղեկացնում է ոստիկանությունը:
Պարզվել է, որ նշված երիտասարդներն են 1996 թ. ծնված Արեգ Պ.-ն և 1988 թ. ծնված Հակոբ Հ.-ն:
Դեպքի վայրից հայտնաբերվել է «Վոլտրան» գազային ատրճանակ, 9 մմ տրամաչափի կրակված 1 պարկուճ և 1 փամփուշտ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: