տուն Լուրեր Կրակը դադարեցվել է

Կրակը դադարեցվել է

146
0
EB8BC14E-D3C3-49C4-A11F-E0BA428883A7_mw1024_s_n
Այսօր ժամը 12:00-ից երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կրակը դադարեցնելու մասին, քանի որ այս պահին բանակցային գործընթացներ են ընթանում:
ԼՂՀ ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց կրակի դադարեցման երկկողմանի համաձայնության լուրը: Նա նշեց, որ այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր՝ ժամը 12:00-ից, քանի որ բանակցային գործընթաց է տեղի ունենում:
Հիշեցնենք, որ այսօր Վիեննայում հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով:
Ինչպես ավելի վաղ նշել էինք,  Sputnik Армения-ն, վկայակոչելով ԼՂՀ կառավարության աղբյուրներին, տեղեկացրել էր, որ ներկա պահին հակամարտության  գոտում հրադադարի երկկողմ համաձայնագիր է պատրաստվում։Աղբյուրը հայտնել է, որ «սահմանին ամեն ինչ հանգիստ է, այն անվտանգ է»։Sputnik Армения-ի հակամարտության շփման գծի երկայնքով տեղական ժամանակով 12։00-ից երկու կողմից կրակոցները դադարել են։