Յոզեֆ Բլատերը հայտարարել է, որ իրեն լավ է զգում և պատրաստ է պայքարել իր հեղինակության վերականգնման համար, հաղորդում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ այսօր ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը և ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին ՖԻՖԱ ի էթիկայի կոմիտեի որոշմամբ 8 տարով զրկվել են ֆուտբոլային գործունեություն ծավալելու իրավունքից` կապված կասկածելի ֆինանսական գործարքներ իրականացնելու հետ:
«Կպայքարեմ մինչև վերջ: Շնորհակալ եմ բոլորին: Շնորհակալություն գեներիս, առողջ սրտիս: Ես գլխի հետ խնդիրներ չունեմ: Վերադարձել եմ, ինձ ավելի լավ եմ զգում, ինձ աջակցում է աղջիկս` իմ սիրելի Լինդան և ՖԻՖԱ-ի այլ աշխատակիցներ»,- ասել է Բլատերը: