Araratnews.am-ը տեղեկացրել էր, որ այսօր առավոտյան Կոտայքում Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) հայտնաբերել էր հակատանկային ական: Լուրի հրապարակումից ավելի ուշ ԱԻՆ-ը տեղեկացրեց, որ խոսքը ոչ թե ականի, այլ նռնակի մասին է: «Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 221 շենքի մոտակայքում նռնակ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Միկրոշրջան թաղամասի թիվ 221 շենքի մոտակա հանդամասում հայտնաբերվել է ձեռքի հակատանկային նռնակ (PKГ-ЗЕМ ТГ-45 254-39-71):
Փրկարարները սահմանազատել են տարածքը: Ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցները նռնակը տեղափոխել են անվտանգ տարածք»,- տեղեկացնում է նախարարությունը: