տուն Լուրեր Կոտայքում հայրը հրացանը մաքրելիս պատահաբար կրակել է դստեր վրա

Կոտայքում հայրը հրացանը մաքրելիս պատահաբար կրակել է դստեր վրա

87
0

Դեկտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 21:50-ի սահմաններում Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն է տեղափոխվել Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 9-ամյա Լիաննա Գ.-ն՝ «աջ նստաթմբի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ:

Ոստիկանները պարզել են, որ Լիաննա Գ.-ն հրազենային վնասվածք ստացել է իրենց տանը, երբ հայրը՝ 41-ամյա Հայկ Գ.-ն, տան հյուրասենյակում իր անվամբ գրանցված «ՄՌ -155» տեսակի 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացանը մաքրելիս է եղել, ու պատահաբար կրակելու հետևանքով երեխան վնասվածք է ստացել:

Փաստի առթիվ տարածքի ոստիկանության հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանները հայտնաբերել են հրացանը, հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: