Ընդդիմադիր պատգամավորը պայթուցիկ սարք է Կոսովոյի խորհրդարանի շենքում գործի դրել, հաղորդում է Reuters-ը:
Հայտնի չէ, կոնկրետ ինչ սարք է դա եղել, սակայն խորհրդարանի դահլիճը ծխով է լցվել: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան:
Ընդդիմության բողոքը կապված է երկրի իշխանությունների` Սերբիայի հետ հարաբերությունները ջերմացնելու պատրաստակամության հետ: