տուն Քաղաքական Միջազգային Կոսովոյի նախագահը երդում է տվել

Կոսովոյի նախագահը երդում է տվել

96
0

kosovoԿոսովոյի Ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Հաշիմ Թաչին ապրիլի 7-ին երդում Է տվել որպես Կոսովոյի Հանրապետության նախագահ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով սերբական PTC հեռուստաալիքին, արարողությունը կայացել Է Կոսովոյի խորհրդարանի շենքում եւ ուղեկցվել միջադեպերով. ընդդիմության ներկայացուցիչները քարեր են նետել շենքի պատուհանների վրա՝ կոտրելով դրանցից մի քանիսը: Ոստիկանությունը միջամտել Է եւ ցրել բողոքավորներին:

Թաչին խոստացել Է, որ իր ողջ ուժերը կնվիրաբերի «Կոսովոյի անկախության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության» պահպանմանը, ինչպես նաեւ «մարդու իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների ապահովմանը, Սահմանադրության եւ օրենքի հարգմանն ու պաշտպանությանը, խաղաղության պահպանմանը եւ բոլոր քաղաքացիների բարեկեցությանը»:

Թաչին նաեւ հայտարարել Է, որ սերբ եւ ալբան ժողովուրդներն «նույն դառը անցյալն ունեն, բայց պետք Է նայեն ապագային»: Նրա խոսքով՝ Պրիշտինայի եւ Բելգրադի միջեւ երկխոսությունն ալյընտրանք չունի, եւ «Կոսովոն կաշխատի կառուցողական հարաբերություններ հաստատել Սերբիայի հետ»:

Երդմնատվության պաշտոնական արարողությունը կկայանա հաջորդ օրը՝ ապրիլի 8-ին: Այն կանցկացվի Պրիշտինայի կենտրոնական հրապարակում, ինչպես սպասվում Է, 50 երկրներից 1200 հյուրերի ներկայությամբ:

Հաշիմ Թաչին Կոսովոյի նախագահ Է ընտրվել այս տարվա փետրվարի 26-ին խորհրդարանում կայացած քվեարկության ընթացքում: Ինքնահռչակ պետության ղեկավարի լիազորությունների ժամկետը կազմում Է հինգ տարի: Թաչին Կոսովոյի թվով չորրորդ նախագահն դարձել 2008 թվականի փետրվարի 17-ին անկախության հռչակումից հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: