տուն Լուրեր Կոսովոն և Ջիբրալթարը կմասնակցեն աշխարհի առաջնության ընտրական փուլին

Կոսովոն և Ջիբրալթարը կմասնակցեն աշխարհի առաջնության ընտրական փուլին

96
0

uefa-5759d016b0552

ՈՒԵՖԱ-ի արտակարգ իրավիճակների աշխատանքային խումբը որոշել է Կոսովոյի ու Ջիբրալթարի հավաքականներին ընդգրկել 2018-ի Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի մասնակից հավաքականների շարքերում, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Կոսովոն ընդգրկվել է I խմբում, որտեղ նրա մրցակիցներն են լինելու Խորվաթիայի, Իսլանդիայի, Ուկրաինայի, Թուրքիայի ու Ֆինլանդիայի ընտրանիները, իսկ Ջիբրալթարը ընդգրկվել է  H խմբում և փաստացի փոխարինել Ռուսաստանի հավաքականին, որն առաջնության կազմակերպիչն է:  Ջիբրալթարը կմրցի Բելգիայի, Բոսնիայի, Հունաստանի, Կիպրոսի ու Էստոնիայի հետ:

Կոսովոն ու Ջիբրալթարը ՖԻՖԱ-ի կազմում են ընդգրկվել մայիսի 13-ին: