տուն Լուրեր Կոսովոն դարձել է ՈւԵՖԱ-ի անդամ

Կոսովոն դարձել է ՈւԵՖԱ-ի անդամ

106
0

3598524D-DDDD-4035-B11D-ED5760D7967D_mw1024_s_n

Բուդապեշտում  կայացել է  Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) կոնգրեսը, որի ընթացքում քննարկվել է կառույցին Կոսովոյի ֆուտբոլի ֆեդերացիայի միանալու հայտը, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

28 անդամ երկիր կողմ է քվեարկել Կոսովոյի միանալուն, 24-ը` դեմ, իսկ 2 ձայն համարվել է անվավեր: Այսպիսով` Կոսովոյի ֆուտբոլի ֆեդերացիան դարձավ ՈւԵՖԱ-ի անդամ:

Սերբիայի Ֆուտբոլային միության ղեկավար Տոմիսլավ Կարաջիչը նշել է, որ չպետք է Կոսովոյին ընդունել ՈՒԵՖԱ-ի շարքերը, քանի որ այդ որոշումը կնշանակի, որ քաղաքականությունը խառնվում է ֆուտբոլին:

Նշենք, որ Կոսովոն մասնակիորեն ճանաչված պետություն է Բալկանյան թերակղզում: Սերբիան Կոսովոն համարում է իր տարածքի ամբաժանելի մաս, սակայն վերջինս հռչակել է իր անկախությունը, որը ճանաչել են ԱՄՆ-ն ու եվրոպական պետությունների մեծ մասը: