տուն Լուրեր Բլոգ Կոռուպցիոն համակարգի պրոպագանդիստ գուժում է. պատգամավորը՝ Սերժ Սարգսյանի փեսային

Կոռուպցիոն համակարգի պրոպագանդիստ գուժում է. պատգամավորը՝ Սերժ Սարգսյանի փեսային

127
0

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուքում» գրել է. «Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը՝ այն Միքայել Մինասյանը, որն իրենով էր արել երկրի գրեթե ամբողջ լրատվական դաշտն ու տարիներ շարունակ հանրությանը սնում էր լրատվական աղբով ու կոռուպցիոն համակարգի պրոպագանդայով էր զբաղված, հիմա սրտնեղում է, որ, ըստ իրեն՝ ռոմանտիկ հեղափոխականի, 2018-ին եղածը իշխանափոխություն էր և ոչ հեղափոխություն (սա ասում է կոռուպցիոն համակարգի պրոպագանդիստ Միքայել Մինասյանը !!!) և գուժում է (կամ ավետում) իր աներոջ՝ իր կարծիքով հնարավոր ձերբակալման մասին՝ որպես հանրությանը կարևոր հարցերից շեղելու միջոց։

Հիրավի, անչափելի է այս մարդկանց երեսպաշտությունը»: