2018-ի ընթացքում ՀՀ նախաքննության մարմինների վարույթում քննված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 960 անձ, ինչն ավելի քան 60%-ով ավելի է 2017թ. կոռուպցիոն քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված անձանց թվից /2017թ.՝ 599 անձ: Ընդ որում, եթե 2017թ. ընթացքում քրեական հետապնդման ենթարկված անձանցից միայն 292-ն է եղել պաշտոնատար անձ կամ հանրային ծառայող, ապա 2018թ.՝ 470-ը, կամ շուրջ 61%-ով ավելի։
Քրեական հետապնդման ենթարկված 960 անձից ձերբակալվել է 113-ը, որոնցից 96-ն ազատվել է ձերբակալումից:
Չնայած քրեական հետապնդման ենթարկված անձանց թիվն աճել է, այդուհանդերձ՝ կոռուպցիոն բնույթի քրեական գործերով որպես խափանման միջոց կալանք, 2017թ. համեմատ, կիրառվել է 33.3%-ով ավելի քիչ թվով անձանց նկատմամբ: Մասնավորապես, եթե 2017թ. խափանման միջոց կալանք կիրառվել է 112 անձի նկատմամբ, ապա 2018թ.՝ 84 անձի: 33 անձի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց գրավ, ինչը 2017թ․(25 անձ) համեմատ ավելի է 32%-ով: Նման միտումներն առաջին հերթին պայմանավորված են խափանման միջոց կալանավորման պրակտիկան արմատապես փոխելու, նախապատվությունն առավելապես անազատության հետ չկապված խափանման միջոցներին տալու՝ ՀՀ դատախազության կողմից գործադրվող քրեական քաղաքականությամբ: Կոռուպցիոն գործերով մեղադրյալի կարգավիճակ ունեցող 54 պաշտոնատար անձի պաշտոնավարում դադարեցվել է:
Հաղորդումն ամբողջությամբ այստեղ: