Ռուսաստանում հայտնի քաղաքացիական ակտիվիստ, «Արդար օգնություն» հիմնադրամի ղեկավար, բարեգործ Էլիզավետա Գլինկան, ով ավելի շատ ճանաչված էր որպես Բժիշկ Լիզա, գտնվել է այսօր առավոտյան Սև ծովում կործանված «Տու-154» օդանավում:
ՌԴ նախագահին կից Մարդու իրավունքների հարցերով խորհրդի ղեկավար Միխայիլ Ֆեդոտովը ցավակցել է Գլինկայի ընտանիքին՝ նշելով, որ նա հրաշալի անձնավորություն էր:
Պաշտոնյան մանրամասնել է, որ Գլինկան Սիրիա էր մեկնում Լաթաքիայի համալսարանական հոսպիտալին անհրաժշետ դեղորայք հասցնելու առաքելությամբ: