տուն Քաղաքական Միջազգային Կործանում՝ ուղիղ եթերում․ Թաիլանդում ինքնաթիռ է ընկել գետը (տեսանյութ)

Կործանում՝ ուղիղ եթերում․ Թաիլանդում ինքնաթիռ է ընկել գետը (տեսանյութ)

98
0

pic_a3f1be3d303b84db7291092bad21e6e1

Թաիլանդական TransAsia ավիաընկերության ATR 72-600 ինքնաթիռը, որում եղել է 58 ուղևոր, ընկել է մայրաքաղաք Թայբեյի մերձակայքում։ Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։

Մերձակայքում անցնող մեքենայի տեսախցիկը ֆիքսել է կործանման պահը։ Լրատվամիջոցները հայտնում են, որ 17 հոգու,  մինչ փրկարարների մոտենալը, հաջողվել է ինքնուրույն դուրս գալ ինքնաթիռից։ Այս պահի դրությամբ հայտնի է առնվազն 8 զոհի մասին։ Ինքնաթիռը կատարում էր ներքին չվերթ։ Թռիչքի մեկնարկից րոպեներ անց այն ընկել է գետը՝ բախվելով կամրջին։

Անցած տարի այս ավիաընկերության ինքնաթիռն ընկել էր բնակելի շենքերի վրա։ Այն ժամանակ զոհվել էր 48 մարդ, այդ թվում՝ քանդված շենքերի բնակիչները։