տուն Սպորտ Կոնտեն կարող է ժամանակից շուտ լքել Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը

Կոնտեն կարող է ժամանակից շուտ լքել Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը

92
0

Conte1-660x330ԸԿ

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է առաջիկայում լքել այդ պաշտոնը։ Այս մասին գրում են իտալական լրատվամիջոցները։

Կոնտեն նախկինում հայտարարել է, որ հավաքականը կղեկավարի առնվազն մինչև Եվրո 2016-ը։ Սակայն Կոնտեն բուռն դժգոհություն է հայտնել հավաքականի՝ ձմեռային հավաքի հետաձգման կապակցությամբ, երբ «Յուվենտուսն» ու «Ռոման» հրաժարվել էին բաց թողնել իրենց ֆուտբոլիստներին այդ հավաքին մասնակցելու համար։

Հիշեցնենք, որ Եվրո 2016-ի որակավորման փուլում Իտալիայի հավաքականը H խմբում 4 տուրից հետո զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ վաստակելով 10 միավոր։