Անտոնիո Կոնտեն դիտարկում է Իտալիայի հավաքականի մարզչի պաշտոնից հրաժարական տալու հնարավորությունը: Ավելի վաղ 45-ամյա մասնագետն նշել էր, որ «Սկուադրա աձուրան» գլխավորելու է նվազագույնը մինչև 2016թ.-ի Եվրոպայի առաջնության ավարտը: Սակայն La Gazzetta Dello Sport-ի տվյալներով՝ նա արդեն սկսել է մտածել հեռանալու մասին:
Երեկ հայտնի է դարձել, որ Իտալիայի Ա Սերիայի առաջնության 2015/16 մրցաշրջանն ավարտվելու է մայիսի 15-ին, սակայն երկրի գավաթի եզրափակչի օրն անհայտ է:
Ավելի վաղ Կոնտեն խնդրել էր ավելի վաղ ավարտել մրցաշրջանը, որպեսզի Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստները Եվրո 2016-ին պատրաստվելու ավելի շատ ժամանակ ունենան: Այժմ նա դժվոհ է օրացույցի անորոշությունից:
Բացի դրանից, Կոնտեն շատ դժգոհ է այն փաստից, որ հավաքականի փետրվարյան հավաքները չեն կայանա, քանի որ «Յուվենտուսն» ու «Ռոման» հրաժարվել են բաց թողնել իրենց ֆուտբոլիստներին: