տուն Լուրեր Կոնգրես-ՀԺԿ դաշինքը հանրահավաք է հրավիրում

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը հանրահավաք է հրավիրում

100
0

Kongres

Մարտի 29-ին` ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում Կոնգրես-ՀԺԿ դաշինքը հանրահավաք կանցկացնի. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց դաշինքի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը:

«Հանրահավաքը կվերածվի խաղաղության երթի, եւ մենք խաղաղության գաղափարի բոլոր կողմնակիցներին, անկախ իրենց ընտրական համակրանքներից, հրավիրում ենք իրենց մասնակցությամբ օժանդակել այդ երթի հզորությանը»,- նշեց Զուրաբյանը:

Զուրաբյանը, սակայն, չտեղեկացրեց՝ կմասնակցի՞ արդյոք առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ հանրահավաքին:

Հիշեցնենք՝ քարոզարշավի մեկնարկից մինչ օրս դաշինքը գլխավորող Տեր-Պետրոսյանը քարոզարշավին չի մասնակցում: