տուն Լուրեր Կոնֆետ-թմրանյութերի մասին ահազանգ ոստիկանությունում չեն ստացել

Կոնֆետ-թմրանյութերի մասին ահազանգ ոստիկանությունում չեն ստացել

103
0

Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, որ փողոցում երեխաներին են մոտենում տարբեր անձինք և առաջարկում կոնֆետներ, որոնք պարունակում են թմրամիջոց։ Տեղեկացնում ենք, որ մինչ օրս ոստիկանությունում նման ահազանգ չի ստացվել: Նման դեպքերի ականատես քաղաքացիներին հորդորում ենք անմիջապես ահազանգել ոստիկանություն: Միաժամանակ կոչ ենք անում քաղաքացիներին՝ խուսափել չհիմնավորված տեղեկություններ տարածելուց, որոնք կարող են ծնողների շրջանում խուճապի մթնոլորտ ստեղծել:

Այս մասին facebook սոցցանցի իր էջում գրում է ՀՀ Ոստիկանության 6-րդ վարչության անչափահասների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը, արձագանքելով Երևանի ավագանու նախկին անդամ, բժշկուհի Մարինա Խաչատրյանի գրառմանը:

Մարինա Խաչատրյանը գրել էր, որ ըստ շրջանառվող լուրերի երեխաներին փողոցում մոտենում են տարբեր անձինք և առաջարկում են բալի, ելակի համով կոնֆետներ, որոնք պարունակում են տարբեր թմրամիջոցներ։

Ամենևին չցանկանալով խուճապ ստեղծել` խնդրում եմ բոլորիդ խոսել Ձեր երեխաների հետ, տանել բացատրական աշխատանք և լինել առավելագույնս ուշադիր մեր ապագա սերնդի նկատմամբ` անկախ նրանից` Ձեր երեխան է, թե ուրիշի։

AraratNews.am-ը կապ է հաստատել նաև Մարինա Խաչատրյանի հետ, պարզելու, կան արդյոք փաստեր, նման գրառում անելու համար, ինչին ի պատասխան տիկին Խաչատրյանն ասաց, որ ոչ, փաստեր լինելու դեպքում ինքը հաղորդում կներկայացներ ոստիկանություն:

«Ես որպես ծնող, որպես քաղաքացի զգոնության կոչ եմ արել, չեմ ունեցել որևէ միտում, որ խուճապ տարածվի»,-ասաց խաչատրյանը: