«Սանդերլենդ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը ուրախ է, որ պաշտպան Լամին Կոնեն ակումբի հետ նոր պայմանագիր է կնքել: 27-ամյա կոտդիվուարցին այսօր 5 տարով պայմանագիր է կնքել՝ հաղորդում է sport-express-ը:
«Կոնեն «Սանդերլենդի» համար կարևոր խաղացող է համարվում, և ես նրան այդ մասին հասկացրել եմ իմ այստեղ եղած առաջին օրվանից,- Մոյեսի խոսքը մեջբերել է ակումբի մամուլի ծառայությունը: — Նա միայն հունվար ամսից է խաղում Պրեմիեր լիգայում, սակայն բոլորն արդեն հասկացել են, թե նա ինչի է ընդունակ: Այժմ Լամինի խնդիրն է շարունակել կատարելագործվել և աճել որպես ֆուտբոլիստ»: