«Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի հաղթող Թոմաս Նոյվիրտը, ով հանդես է գալիս մորուքավոր կնոջ՝ Կոնչիտա Վուրստի կերպարով, ելույթ է ունեցել Բրյուսելում գտնվող Եվրախորդհրարանի շենքի առջև՝ կոչ անելով հանդուրժականություն հանդես բերել: Այս մասին հաղորդում է BBC-ին:
Վուրստը Եվրոպական միության օրենսդիր մարմնի կողմից հրավիրվել էր անհանդուրժողականության ու խտրականության դեմ պայքարի համաեզրոպական արշավի շրջանակներում:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթի 59-րդ համերգը կայացել է այս տարվա մայիսին՝ Դանիայում: Ավստրիան ներկայացնող Վուրստն իր Rise Like a Phoenix երգով եզրափակչում հավաքել է 290 միավոր՝ 52 միավորով գերազանցելով Նիդերլանդները ներկայացնող The Common Linnets դուետին: