տուն Լուրեր Կոմունալ վճարներն ու գնաճը Երևանի ամենակարևոր խնդիրներն են

Կոմունալ վճարներն ու գնաճը Երևանի ամենակարևոր խնդիրներն են

127
0

New-Year-Tree-1-620x300

«Երևանցիները Երևանի մասին» հետազոտությունների արդյունքերը հայտարարեցին Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը և ներակայացուցչության հետազոտական բաժնի ղեկավար Գայանե Դաջունցին: «Հետազոտությունները անցկացրել ենք դեմ առ դեմ մեթոդով, հարցումների քանակն է 1066 մարդ և անց է կացվել սույն թվականի դեկտեմբերի 9-16-ը»,- ներկայացրեց Գայանե Դաջունցին:

Երևանի ամենակարևոր խնդիրների մասին հարցումն անցած քաղաքացիները տվել են իրենց հուզող պատասխանները: Հետազոտությունների ողջ պատկերը ներկայացրեց Արամ Նավասարդյանը: «Երևան քաղաքի վերջին տարվա փոփոխություններին դրական են գնահատել հարցումների 63 տոկոսը: Երևանի առջև ծառացած խնդիրները գնաճն ու ինֆլյացիան են, ինչպես նաև աղբահանման խնդիրներն ու կոմունալ վճարումներն են նշել երևանցիները: Նստարանների տեղադրումը ամենաառաջնային դրական փոփոխությունն է 2014թ-ի համար»:

Արամ Նավասարդյանի ներկայացրած տվյալներով՝ երևանցիները գոհ չէին միայն հասարակական տրանսպորտից՝ այն էլ միայն երթուղային տաքսիներից, ինչպես նաև աղբահանումից: «Երևանցիները գոհ էին թե Երևանի լուսավորությունից, թե մշակութային կյանքից, թե կանաչապատ տարածքներից, թե անվտանգությունից ու մաքրությունից: Քաղաքացիների մեծամասնությունը բողոքում էր տրանսպորտի հագեցվածությունից, տեխնիկական վիճակից, ժամանակին մոտենալուց և միայն կանգառներում կայանելուց»:

Երևանի ամենամքուր, ամենականաչապատ, ամենաանվտանգ ու ամենալուսավոր համայնքը Ավանն էր, ըստ հետազոտության արդյունքների: