տուն Լուրեր Կոմիտասի պողոտայում օձ է հայտնաբերվել

Կոմիտասի պողոտայում օձ է հայտնաբերվել

159
0

img_6653

Դեկտեմբերի 26-ին, ժամը 12.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 41 շենքի մոտակայքում՝ քարի տակ, նկատվել է օձ, որն անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խմբերը:

Փրկարարները շահմար տեսակի օձը տեղափոխել են անվտանգ տարածք: