Սեպտեմբերից Կոլումբիայում չդադարող հորդառատ անձրևները խլել են 44 մարդու կյանք, շուրջ 23 հազար ընտանիք մնացել է անօթևան։ Այս մասին տեղեկացնում են կոլումբիական լրատվամիջոցները։
Չնայած հորառատ անձրևների թուլացմանը, այդուհանդերձ փրկարարական ծառայությունները գտնվում են բարձր պատրաստության ռեժիմում։
Ըստ օդերևութաբանների՝ հաջորդ տարվա առաջին երեք ամիսներին կհաստատվի չոր եղանակ։