Կոլումբիացիները դեմ են քվեարկել կառավարության և «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» (FARC) ապստամբական խմբավորման միջև հաշտության պայմանագրին, որով պետք է վերջ դրվի ավելի քան կես դար տևած հակամարտությանը: Այս մասին հայտնում է Euronews.com-ը:
Հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 260 հազար մարդ: Քվեարկության արդյունքներն անակնկալ էին նաև Կոլումբիայի վերնախավի համար: