ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հաղթահարման պայմանները դեռ չեն ստեղծվել, և կողմերը պատրաստ չեն հակամարտության կարգավորմանը: Այս մասին ԱՄՆ-ի պետքարտուղարը հայտարարել է Washington Ideas համաժողովի ընթացքում. հայտնում է ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական կայքը:
Ջոն Քերրիի խոսքով՝ նման սառեցված հակամարտությունները բարդ են, սակայն հնարավոր է դրանք կարգավորելու միջոցներ գտնել, եթե կողմերն ընդունեն որոշակի համալիր լուծումներ: