Ռիկո և Կոկո անունով թութակները երեք ամսում կոֆեինային կախվածության մեջ են ընկել և սկսել են ագրեսիվ պահվածք դրսևորել, երբ նրանք չեն ստացել օրական երեք բաժակ սուրճ:
Բանն այն է, որ թութակները երեք ամիս առաջ Գազայում գտնվող կենդանիների խանութի տիրոջ բաժակից խմել են սուրճ, ինչը նրանց դուր է եկել: Այնուհետև խանութի տերը սկսել է նրանց պարբերաբար սուրճ հյուրասիրել, ինչի արդյունքում թութակներն ավելի ակտիվ են դարձել, սակայն ավելի ագրեսիվ գործողությունների են դիմել, ընդհուպ մինչև մարդկանց վրա հարձակվելը, եթե սուրճի պակաս է եղել:
Սրա շնոհիվ Կոկոն և Ռիկոն դարձել են շատ հայտնի ինչպես պաղեստինցիների շրջանում, այնպես էլ` համացանցում: