տուն Լուրեր Կոչ ենք անում ուսանողներին հանդիպել ՀՀԿ-ական դասախոսների հետ և իրազեկել իրավիճակի մասին

Կոչ ենք անում ուսանողներին հանդիպել ՀՀԿ-ական դասախոսների հետ և իրազեկել իրավիճակի մասին

120
0

«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել:

Հարգելի ուսանողներ,
Ս.թ. մայիսի 1-ին Նիկոլ Փաշինյանին դեմ քվեարկած ՀՀԿ-ական պատգամավորներից 10-ը դասախոսում են տարբեր համալսարաններում:

Կոչ ենք անում առաջիկա օրերին նախաձեռնել հանդիպում նրանց հետ և իրազեկել երկրում տիրող իրավիճակի մասին՝ հորդորելով համագործակցել ժողովրդական շարժման հետ: ՀՀԿ-ն Հայաստանում իշխանություն այլևս չունի, սակայն ՀՀԿ-ական պատգամավորները առանձին-առանձին դեռ հնարավորություն ունեն փրկելու իրենց արժանապատվությունը:

Բուհերում դասավանդող պատգամավորներն են.

1. Մարգարիտ Եսայան — Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
2. Շիրակ Թորոսյան — ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոն
3. Գևորգ Կոստանյան — ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
4. Միհրան Հակոբյան — ԵՊՀ միջազգային հարաբերությունների և արևելագիտության ֆակուլտետ
5. Խոսրով Հարությունյան — ՀՀ պետական կառավարման ակադեմիա
6. Արփինե Հովհաննիսյան — ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոն
7. Ռուստամ Մախմուդյան — ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
8. Ռուզաննա Մուրադյան — Երևանի պետական համալսարան, Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
9. Կորյուն Նահապետյան — Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոն, Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավունքի ամբիոն
10. Էդուարդ Շարմազանով — ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոն