Սաուդյան Արաբիայի օդուժը, որին միացել են նաև դաշնակիցները, մարտի 26-ից սկսված ռմբակոծությունների արդյունքում ոչնչացրել են եմենցի ապստամբների զենքի մոտ 80 տոկոսը։ Այս մասին ասել է կոալիցիայի ներկայացուցիչ, գեներալ Ահմեդ Ասիրին։ Հաղորդում է TASS գործակալությունը։
Նրա խոսքերով՝ մեկ օրվա ընթացքում իրականացվել է 106 թռիչք։ Մասնավորապես, ռմբակոծվել են Սանայի մերձակայքում և Ալ-Աննադում գտնվող ռազմաբազաները։ «Մենք սկսում ենք օպերացիայի երկրորդ փուլը, որի արդյունքում ապստամբները հնարավորություն չեն ունենա տեղաշարժել իրենց զինտեխնիկան երկրի տարածքում», — ասել է սաուդցի գեներալը։